Մեր մասին

Տեսնել

Ծառայություններ

Տեսնել

Մեդիադարան

Տեսնել

Բարի գալուստ Proton Diagnostics

Նարեկ Գարեգինի Մատինյան համահիմնադիր/տնօրեն

Բարի գալուստ Պրոտոն ախտորոշիչ կենտրոնի վեբ կայք: Այստեղ կարող եք ծանոթանալ մեր գործունեությանը, գտնել տեղեկատվություն կենտրոնում մատուցվող ծառայությունների, անձնակազմի, գործիքային հագեցվածության, առաքելության, տեսլականի և արժեքների մասին:

Պրոտոնը միջազգային չափորոշիչներին համապատասխան բժշկական ախտորոշիչ կենտրոն է, որը կամուրջ է հանդիսանում մեր արհեստավարժ բուժանձնակազմի, սեփական առողջությունը գնահատող պացիենտների և ճշգրիտ ախտորոշման գինն իմացող բուժող բժիշկների միջև: Կենտրոնում տեղադրված է գերմանական Սիմենս ընկերության վերջին սերնդի 3 տեսլա հզորությամբ մագնիսա–ռեզոնանսային տոմոգրաֆը, որն օգնում է մեր պրոֆեսիոնալ բուժանձնակազմին տրամադրել ճշգրիտ ախտորոշում, հաճախ հիվանդության ամենավաղ շրջանում:

Մեր գործունեության կարևոր մասն է գիտակրթական բաղադրիչը, որը թույլ կտա ոչ միայն բարելավել ներկայումս կիրառվող ախտորոշիչ հետազոտությունները, այլ նաև ախտորոշման նորագույն մեթոդներ ներդնել Հայաստանում:

Նպատակ ունենալով ապահովել ձեզ լավագույն բժշկական խնամքով` մենք շարունակաբար նոր ուղիներ ենք փնտրում Պրոտոնի գործունեությունն ավելի արդյունավետ դարձնելու համար, և այդ հարցում անչափ կարևորում ենք ձեր կարծիքը։ Խնդրում ենք տեղեկացնել մեզ, թե ինչ կարող ենք անել, որպեսզի ձեր այցելությունը Պրոտոն ախտորոշիչ կենտրոն դառնա էլ ավելի հարմարավետ և արդյունավետ:

Համոզված եմ, որ միասին մենք կտեսնենք անտեսանելին:

Ինչո՞ւ ընտրել Proton Diagnostics

Միջազգային չափորոշիչներին համապատասխան ախտորոշիչ կենտրոն
Պրոֆեսիոնալ բուժանձնակազմ
Գերմանական վերջին սերնդի 3 տեսլա հզորությամբ մագնիսա- ռեզոնանսային տոմոգրաֆ (ՄՌՏ )
Նորագույն եւ բացառիկ ՄՌՏ հետազոտության տեսակներ
Ամենօրյա աշխատանքային գրաֆիկ
Առողջության անհատական ապահովագրության շրջանակներում հետազոտման հարավորություն
Սոց փաթեթի շրջանակներում հետազոտման հնարավորություն
Պտղի, նորածնի եւ մանկական հետազոտությունների հնարավորություն (հարկ եղած դեպքում նաեւ անեսթեզիայի կիրառումով )
Կլաուստրոֆոբիայով պացիենտներին հետազոտելունորագույն մեթոդներ

Մեր Անձնակազմը

Ողջ անձնակազմը

Մեդիա

Տեսնել Ավելին

Ամրագրել հետազոտություն

Ընդունարան

Նվեր քարտ

Նվիրիր մտերիմիդ առողջություն
Նվիրել