Կապ խորհրդատուների հետ

Գրանցվեք անվճար խորհրդատվության համար և իմացեք, թե ինչպես կարող ենք աջակցել ձեզ և ձեր սիրելիներին
Untitled design (34)

Մեր մասին

Տեսնել

Ծառայություններ

Տեսնել

Մեդիադարան

Տեսնել

Բարի գալուստ Proton Diagnostics

Նարեկ Գարեգինի Մատինյան համահիմնադիր/տնօրեն

Բարի գալուստ Պրոտոն ախտորոշիչ կենտրոնի վեբ կայք: Այստեղ կարող եք ծանոթանալ մեր գործունեությանը, գտնել տեղեկատվություն կենտրոնում մատուցվող ծառայությունների, անձնակազմի, գործիքային հագեցվածության, առաքելության, տեսլականի և արժեքների մասին:

Պրոտոնը միջազգային չափորոշիչներին համապատասխան բժշկական ախտորոշիչ կենտրոն է, որը կամուրջ է հանդիսանում մեր արհեստավարժ բուժանձնակազմի, սեփական առողջությունը գնահատող պացիենտների և ճշգրիտ ախտորոշման գինն իմացող բուժող բժիշկների միջև: Կենտրոնում տեղադրված է գերմանական Սիմենս ընկերության վերջին սերնդի 3 տեսլա հզորությամբ մագնիսա–ռեզոնանսային տոմոգրաֆը, որն օգնում է մեր պրոֆեսիոնալ բուժանձնակազմին տրամադրել ճշգրիտ ախտորոշում, հաճախ հիվանդության ամենավաղ շրջանում:

Մեր գործունեության կարևոր մասն է գիտակրթական բաղադրիչը, որը թույլ կտա ոչ միայն բարելավել ներկայումս կիրառվող ախտորոշիչ հետազոտությունները, այլ նաև ախտորոշման նորագույն մեթոդներ ներդնել Հայաստանում:

Նպատակ ունենալով ապահովել ձեզ լավագույն բժշկական խնամքով` մենք շարունակաբար նոր ուղիներ ենք փնտրում Պրոտոնի գործունեությունն ավելի արդյունավետ դարձնելու համար, և այդ հարցում անչափ կարևորում ենք ձեր կարծիքը։ Խնդրում ենք տեղեկացնել մեզ, թե ինչ կարող ենք անել, որպեսզի ձեր այցելությունը Պրոտոն ախտորոշիչ կենտրոն դառնա էլ ավելի հարմարավետ և արդյունավետ:

Համոզված եմ, որ միասին մենք կտեսնենք անտեսանելին:

Ինչո՞ւ ընտրել Proton Diagnostics

  • Միջազգային չափորոշիչներին համապատասխան ախտորոշիչ կենտրոն
  • Պրոֆեսիոնալ բուժանձնակազմ
  • Գերմանական վերջին սերնդի 3 տեսլա հզորությամբ մագնիսա- ռեզոնանսային տոմոգրաֆ (ՄՌՏ )
  • Նորագույն եւ բացառիկ ՄՌՏ հետազոտության տեսակներ
  • Ամենօրյա աշխատանքային գրաֆիկ
  • Առողջության անհատական ապահովագրության շրջանակներում հետազոտման հարավորություն
  • Սոց փաթեթի շրջանակներում հետազոտման հնարավորություն
  • Պտղի, նորածնի եւ մանկական հետազոտությունների հնարավորություն (հարկ եղած դեպքում նաեւ անեսթեզիայի կիրառումով )
  • Կլաուստրոֆոբիայով պացիենտներին հետազոտելունորագույն մեթոդներ

Մեր Անձնակազմը

Ողջ անձնակազմը

Մեդիա

Տեսնել Ավելին

Ամրագրել հետազոտություն

Ընդունարան

Նվեր քարտ

Նվիրիր մտերիմիդ առողջություն
Նվիրել
This site is registered on wpml.org as a development site. Switch to a production site key to remove this banner.