Ծառայություններ

Ծառայություններ

Գլխուղեղի ՄՌՏ

Տվյալ մեթոդը համարվում է գլխուղեղի հետազոտման <<Ոսկե ստանդարտ >>-ը, որը թույլ է տալիս հայտնաբերել և տարբերակել ուռուցքային, նեյրոդեգեներատիվ, դեմիելինիզացնող, ինֆեկցիոն-բորբոքային պրոցեսները, կաթվածը (ինսուլտ), արյունազեղումը և մի շարք այլ պաթոլոգիկ խնդիրները: Այս պրոցեսների տարբերակման հարցում շատ կարևոր դեր ունի նաև կոնտրաստային նյութի ներարկումը, որն իր մեջ չի պարունակում յոդ և փոքր չափաբաժինների դեպքում անվնաս է: ՄՌՏ […]

Գլխուղեղի ՄՌՏ + ՄՌ արտերիոգրաֆիա

Գլխուղեղի ՄՌՏ + ՄՌ վենոգրաֆիա

Գլխուղեղի ՄՌՏ «էպիլեպսիա պրոտոկոլ»

Գլխուղեղի ՄՌՏ + ՄՌ սպեկտրոսկոպիա

Գլխուղեղի ՄՌՏ + ՄՌ – պերֆուզիա

Գլխուղեղի ՄՌՏ + ֆունկցիոնալ ՄՌՏ

Գլխուղեղի ՄՌՏ + ՄՌ – լիկվորոդինամիկա

Հիպոֆիզի ՄՌՏ

ՄՌՏ հետազոտությունը թույլ է տալիս հայտնաբերել անգամ ամենափոքր ադենոմաները և այլ ծավալային գոյացությունները, կիստաները, ինչպես նաև արյունազեղումը: Հիպոֆիզի ՄՌՏ հետազոտության հիմնական ցուցումներն են հանդիսանում՝ հիպերպրոլակտինեմիա Էնդորկին այլ շեղումները ակրոմեգալիա, գաճաճություն տեսողության խանգարումներ գլխացավ և այլն….

Պարանոցի փափուկ հյուսվածքների ՄՌՏ

Այս մեթոդը թույլ է տալիս կոպլեքս նկարագրել մկանների, փակեղների, ճարպաբջջանքի, կապանների վիճակը: Հետազոտությման շրջանն ընդգրկում է նաև կոկորդը, շնչափողը, անոթները, թքագեղձերը, ձայնալարերը, լիմֆատիկ հանգույցները, վահանաձև գեղձը և այլն: ՄՌՏ հետազոտության հիմնական ցուցումներն են հանդիսանում՝ սոնոգրաֆիկ, կամ այլ մեթոդով հայտնաբեված պաթոլոգիաներ, որոնք առավել մանրարկիտ ուսումնասիրման կարիք ունեն ձայնի փոփոխություն ցավ կլման ժամանակ խեղդվածության զգացում շոշափելի գոյացություն […]

Ողնաշարի պարանոցային հատվածի ՄՌՏ

պարանոցային հատվածի ՄՌՏ հետազոտությունը ամենաինֆորմատիվ անվնաս մեթոդն է, որը թույլ տալիս հայտնաբերել այնպիսի պաթոլոգիաներ, ինչպիսիք են՝ ողնուղեղի ախտահարումը (ծավալային գոյացություններ, ինֆեկցիոն, դեմիելինիզացնող, մետաբոլիկ, դեգեներատիվ և այլ բնույթի փոփոխություններ), միջողային սկավառակների ճողվածքներ և պրոտրուզիաներ հետվնասվածքային բնույթի փոփոխություններ, բնածին արատներ ՄՌՏ հետզաոտության հիմնական ցուցումներն են հանդիսանում ՝ ձեռքերի մատներում առկա թմրածություն պարանոցային հատվածում ցավ, շարժումերի սահմանափակում վերին […]

Ողնաշարի պարանոցային հատված + պարանոցի անգիոգրաֆիա

Ողնաշարի կրծքային հատվածի ՄՌՏ

Ողնաշարի կրծքային հատվածի ՄՌՏ հետազոտությունը ամենաինֆորմատիվ անվնաս մեթոդն է, որը թույլ տալիս հայտնաբերել այնպիսի պաթոլոգիաներ, ինչպիսիք են՝ ողնուղեղի ախտահարումը (ծավալային գոյացություններ, ինֆեկցիոն–բորբոքային, դեմիելինիզացնող, մետաբոլիկ, դեգեներատիվ և այլ բնույթի փոփոխություններ), միջողային սկավառակների ճողվածքներ և պրոտրուզիաներ, հետտրավմատիկ բնույթի փոփոխություններ, բնածին արատներ ՄՌՏ հետզաոտության հիմնական ցուցումներն են հանդիսանում ՝ ձեռքերի մատներում առկա թմրածություն թիակների շրջանում (դեպի կրքավանդակ ճոռագայթող) […]

Ողնաշարի գոտկա-սրբանային հատվածի ՄՌՏ

Ողնաշարի գոտկա-սրբանային հատվածի ՄՌՏ-ն ամենաինֆորմատիվ հետազոտման մեթոդն է միջողային սկավառակների ճողվածքների, ողնաշարի բնածին արատների, ուռուցքային և բորբոքային պրոցեսների ախտորոշման հարցում: Այն նաև անգնահատելի դեր ունի հետտրավմատիկ փոփոխությունների նկարագրման համար: ՄՌՏ հետազոտության հիմնական ցուցումներն են հանդիսանում՝ ցավ գոտկային շրջանում (ինչպես նաև դեպի ստորին վերջույթներ ճառագայթող) ստորին վերջույթների թմրածություն, թուլություն քայվածքի փոփոխությունը սուր առաջացած անշարժունակությունը և այլն…

Ողնաշարի գոտկա-սրբանային հատվածի և իլեոսակրալ հոդավորումների ՄՌՏ

Ողնաշարի երկու հատվածի ՄՌՏ

Ամբողջ ողնաշարի ՄՌՏ

Որովայնի խոռոչի ՄՌՏ

Որովայնի խոռոչի ՄՌՏ + ՄՌ – խոլանգիոգրաֆիա

Այս մեթոդը ենթադրոմ է լյարդի, լեղապարկի, լեղածորանների, փայծաղի, երիկամների, մակերիկամների, ենթաստամոքսային գեղձի և անոթների հետազոտություն, թույլ է տալիս հայտնաբերել տարաբնույթ ախտահարումները (ուռուցքային, բորբոքային և այլն), բնածին զարգացման անոմալիաները: ՄՌՏ-ն անգնահատելի դեր ունի, ոչ միայն որովայնի խոռոչի օրգանների առաջնային ուռուցքային ախտահարման գնահատման, այլ նաև այլ օրգանի ուռուցքային պաթոլոգիա հայտնաբերելուց հետ, որովայնի խոռոչում և հետորովայնամզային տարածությունում երկրորդային […]

ՄՌ – էնտերոգրաֆիա

Կանանց փոքր կոնքի օրգանների ՄՌՏ

Այն անչափ ինֆորմատիվ և անվնաս հետազոտման մեթոդ է, որը թույլ է տալիս հայտնաբերել և տարբերակել արգանդի, հեշտոցի, ձվարանների, միզապարկի և հարակից օրգանների ուռուցքային պաթոլոգիաները, որոշել տարածվածության աստիճանը, ախտորոշել բնածին զարգացման արատները, բորբոքային հիվանդությունները, հետվիրահատական փոփոխություները և այլն, գնահատել բուժման արդյունավետությունը: ՄՌՏ հետազոտության հիմնական ցուցումներն են հանդիսանում՝ սոնոգրաֆիկ մեթոդով հայնտաբերվա պաթոլոգիաները, որոնք առավել մանրակրկիտ ուսումնասիրման կարիք […]

Շագանակագեղձի մուլտիպարամետրիկ ՄՌՏ

Շագանակագեղձի մուլտիպարամետրիկ ՄՌՏ հետազոտությունը հանդիսանում է ամենաինֆորմատիվ ոչ ինվազիվ հետազոտության մեթոդը, որը թույլ տալիս հստակ գնահատել շագանակագեղձի ներքին կառուցվածքը, տարբերակել փոփոխությունների բնույթը և որոշել պաթոոգիկ ախտահարման տարածվածության աստիճանը: Մուլտիպարամետրիկ ՄՌՏ-ն հնարավորություն է ընձեռում ախտորոշել, ոչ միայն շագանակագեղձի բորբոքային փոպոխությունները (թե’ սուր, թե’ քրոնիկ), այլ նաև ուռուցքային պաթոլոգիաները (թե’ բարորակ, թե’ չարորակ): ՄՌՏ հետազոտության հիմնական ցուցումներն […]

Շագանակագեղձի բիոպսիա (ՄՌՏ հսկողության տակ)

Ուղիղ աղիքի ՄՌՏ

Ուղիղ աղիքի ՄՌՏ հետազոտությունը առավելապես կատարվում է պաթոլոգիկ պրոցեսների` հիմնականում ուռուցքների և բորբոքային գործընթացների ախտորոշման, տարածվածության աստիճանի և դասակարգման նպատակով։ ՄՌՏ-ն հանդիսանում է միակ հետազոտման մեթոդը, որը հնարավորություն է տալիս տեսնելու և տարբերակելու փոքր կոնքի փակեղները, անալ խողովակի սֆինկտերները և մկանները։ ՄՌՏ հետազոտության հիմնական ցուցումներն են հանդիսանում ՝ արյուն կղանքի հետ կոլոնոսկոպիայի միջոցով հայտնաբերված պաթոլոգիաներ […]

Տղամարդկանց արտաքին սեռական օրգանների ՄՌՏ

Տվյալ հետազոտությունը ոչ ինվազիվ մեթոդ է, որը թույլ է հայտնաբերել փոշտի, առնանդամի, ամորձիների հետ կապված ուռուցքային, բորբոքային, բնածին և հետտրավմատիկ պաթոլոգիաները: Հիմնական ցուցումներն են հանդիսանում՝ Սոնոգրաֆիկ, կամ այլ մեթոդով հայտնաբերված պաթոլոգիաներ, որոնք առավել մանրակրկիտ ուսումնասիրման կարիք ունեն ցավ միզարձակման, սեռական ակտի ժամանակ բորբոքային փոփոխություններ արտաքին սեռական օրգանների դեֆորմացիաներ, չափսերի փոփոխություններ

Վերջույթի փափուկ հյուսվածքների ՄՌՏ

Կրծքագեղձերի ՄՌՏ

Կրծքագեղձերի ՄՌՏ հետազոտությունը բավական մեծ ինֆորմատիվություն ունի իմպլատների բնութագրման և նրանց ամբողջականության գնահատման, ուռուցքային և բորբոքային պրոցեսների տարբերակման, ինչպես նաև հետվիրահատական շրջանի մանրակրկիտ ուսումնասիրման հարցում: ՄՌՏ հետազոտության հիմնական ցուցումներն են հանդիսանում՝ Սոնոգրաֆիկ, կամ մամոգրաֆիկ մեթոդներով հայտնաբերված պաթոլոգիաներ, որոնք առավել մանրակրկիտ ուսումնասիրման կարիք ունեն: կրծքագեղձերի ասիմետրիա իմպլանտի պատռման կասկած շոշափելի գոյացության առկայություն պտուկի դեֆորմացիա և այլն…

Քունք-ստործնոտային հոդերի ՄՌՏ

Ուսային հոդի ՄՌՏ

Ուսային հոդը հանդիսանում է ամենաբարդ հոդերից մեկը, որի հետազոտման «ոսկե» մեթոդ է հանդիսում մագնիսա-ռեզոնանսային տոմոգրաֆիան (ՄՌՏ)։ ՄՌՏ հետազոտությունը թույլ է տալիս հայտնաբերել այնպիսի պաթոլոգիաներ, ինչպիսիք են՝ հոդում և շրջակա գրպանիկներում պաթոլոգիկ հեղուկի կուտակումը, ռոտատոր մանժետի (պտտող թեղանիկի) ախտահարումները (մկանաջլերի ամբողջական և մասնակի վնասումները), հոդաճառի վնասումները, ոսկրային և մկանային համակարգերի պաթոլոգիաները։ ՄՌՏ հետզաոտության հիմնական ցուցումներն են […]

Արմնկային հոդի ՄՌՏ

Արմնկային հոդի ՄՌՏ-ն համդիսանում է եռաչափ, անվնաս, ոչ ինվազիվ հետազոտման մեթոդ, որը թույլ է տալիս նկարագլել ոսկրային, մկանային, կապանային և ջլային համակարգերը, գնահատել հոդի խոռոչում և շրջակա բջջանքում հեղուկի քանակը: Հետազոտման այս մեթոդը հաճախ կիրառվում է ուռուցքային, բորբոքային, տարբերակիչ ախտորոշման նպատակով: ՄՌՏ հետազոտության հիմնական ցուցումներն են հանդիսանում՝ Սոնոգրաֆիկ, ռենտգենաբանական, կամ այլ մեթոդով հայտնաբերված պաթոլոգիաներ, որոնք […]

Դաստակի ՄՌՏ

Կոնքազդրային հոդերի ՄՌՏ

ՄՌՏ հետազոտությունը համարվում է կոնքազդրային հոդերի հետազոտման ամենաինֆորմատիվ մեթոդներից մեկը, որը թույլ է տալիս բնութագրել ոսկրային, մկանային, կապանային և ջլային համակարգերը, գնահատել հոդի խոռոչում և շրջակա բջջանքում հեղուկի քանակը և բնույթը: Այս մեթոդը հնարավորություն է ընձեռնում հայտնաբերել ասեպտիկ նեկրոզը, արթրոզը, ռևմատիկ և ինֆեկցիոն բնույթի փոփոխություները, բնածին արատները և այլն: ՄՌՏ հետազոտության հիմնական ցուցումներն են հանդիսանում՝ […]

Ծնկան հոդի ՄՌՏ

Ծնկան հոդի ՄՌՏ հետազոտությունը բավականին ինֆորմատիվ հետազոտման մեթոդ է, որն ի տարբերություն ռենտգենաբանական հետազոտության թույլ է տալիս ճշգրիտ տեսնել և տարբերակել մկանային, ջլային, աճառային և ոսկրային համակարգերը, հայտնաբերել նրանց պաթոլոգիաները, ինչպես նաև գնահատել մահիկների (մենիսկների) վիճակը, հոդային մակերեսների և ծնկափոսում առկա պաթոլոգիկ փոփոխությունները։ ՄՌՏ հետազոտության հիմնական ցուցումներն են հանդիսանում ՝ ծնկահոդում առկա ցավ այտուց, կարմրածություն […]

Սրունք-թաթային հոդերի ՄՌՏ

Սրունք-թաթային հոդերի ՄՌՏ հետազոտությունը հաստատուն մեթոդ է հանդիսանում հոդը կազմող ոսկրերի վնասման, հոդային աճառի, կապանների, ջլերի և մկանների պաթոլոգիկ փոփոխությունների հայտնաբերման համար: Այս մեթոդի շնորհիվ կարող ենք հայտնաբերել ասեպտիկ նեկրոզը, ռևմատիկ և ինֆեկցիոն բնույթի, տարիքային, ուռուցքային փոփոխություները և այլն: ՄՌՏ հետազոտության հիմնական ցուցումներն են հանդիսանում՝ Սոնոգրաֆիկ, ռենտգենաբանական, կամ այլ մեթոդով հայտնաբերված պաթոլոգիաներ, որոնք առավել մանրակրկիտ […]

Ոտնաթաթի ՄՌՏ

Ամբողջ մարմնի ՄՌՏ

Սրտի ՄՌՏ

Կրծքավանդակի և Միջնորմի ՄՌՏ

Պտղի ՄՌՏ

Կոնտրաստային նյութի կիրառում

Գլխուղեղի ՄՌՏ + ՄՌ արտերիոգրաֆիա + ողնաշարի պարանոցային հատվածի ՄՌՏ

Գլխուղեղի ՄՌՏ + ՄՌ արտերիոգրաֆիա + ողնաշարի պարանոցային հատված + պարանոցի ՄՌ արտերիոգրաֆիա

Գլխուղեղի + հիպոֆիզի ՄՌՏ (առանց կոնտրաստ)

Գլխուղեղի + հիպոֆիզի ՄՌՏ + ՄՌ արտերիոգրաֆիա

Գլխուղեղի + հիպոֆիզի ՄՌՏ + Երակների ՄՌ անիգոգրաֆիա

Ընդհանուր անզգայացում ՄՌՏ հետազոտության մեկ հատվածի համար

Ընդհանուր անզգայացում ՄՌՏ հետազոտության յուրաքանչյուր հավելյալ հատվածի համար

Էպիդուրալ /սպինալ անզգայացում ՄՌՏ հետազոտության մեկ հատվածի համար

Էպիդուրալ /սպինալ անզգայացում ՄՌՏ հետազոտության յուրաքանչյուր հավելյալ հատվածի համար

Անեսթեզիոլոգի մոնիտորինգ ՄՌՏ հետազոտության ընթացքում

Որովայնի խոռոչի + Փոքր կոնքի օրգանների ՄՌՏ

⁠Հեպատոսպեցիֆիկ կոնտրաստային նյութի (Պրիմովիստ) կիրառում