Description
Ողնաշարի գոտկա-սրբանային հատվածի ՄՌՏ-ն ամենաինֆորմատիվ հետազոտման մեթոդն է միջողային սկավառակների ճողվածքների, ողնաշարի բնածին արատների, ուռուցքային և բորբոքային պրոցեսների ախտորոշման հարցում: Այն նաև անգնահատելի դեր ունի հետտրավմատիկ փոփոխությունների նկարագրման համար: ՄՌՏ հետազոտության հիմնական ցուցումներն են հանդիսանում՝
-
ցավ գոտկային շրջանում (ինչպես նաև դեպի ստորին վերջույթներ ճառագայթող)
-
ստորին վերջույթների թմրածություն, թուլություն
-
քայվածքի փոփոխությունը
-
սուր առաջացած անշարժունակությունը և այլն…