Մեր Մասին
Միջազգային չափորոշիչներին համապատասխան «Պրոտոն» բժշկական ախտորոշիչ և գիտակրթական կենտրոնը հիմնադրվել է Հայաստանում՝ 2022թ-ին: Այն կամուրջ է հանդիսանում մեր արհեստավարժ ռադիոլոգների, սեփական առողջությունը գնահատող պացիենտների և ճշգրիտ ախտորոշման գինն իմացող բուժող բժիշկների միջև: Կենտրոնում տեղադրված է գերմանական Սիմենս ընկերության վերջին սերնդի 3 տեսլա հզորությամբ մագնիսա–ռեզոնանսային տոմոգրաֆը, որն օգնում է պրոֆեսիոնալ բուժանձնակազմին տրամադրել ճշգրիտ ախտորոշում, հաճախ հիվանդության ամենավաղ շրջանում:
Մեր Առաքելությունը
Նորարարական մեթոդների կիրառմամբ մատուցել բժշկական ախտորոշիչ ծառայություններ և տրամադրել ճշգրիտ եզրակացություններ:
Մեր Արժեքները
- Շարունակական կրթություն
- Նորարարություն
- Թիմային աշխատանք
- Էմպաթիա
- Վստահություն
Մեր Տեսլականը
Դառնալ տարածաշրջանի ամենավստահելի ախտորոշիչ կենտրոնների ցանցը, թե պացիենտների, թե ուղեգրող բժիշկների համար: