Որովայնի խոռոչի ՄՌՏ

Որովայնի խոռոչի ՄՌՏ-ն հետազատության ոչ ինվազիվ պատկերավորման մեթոդ է, որն ապահովում է որովայնի օրգան-համակարգերի մանրակրկիտ ուսումնասիրություն: Այն հզոր ախտորոշիչ գործիք է, որն օգնում է բժիշկներին գնահատել որովայնի ներքին օրգանների վիճակը եւ հնարավոր փոփոխությունները: Իր անվտանգության եւ բարձր ճշգրտության շնորհիվ այս մեթոդը դարձել է ժամանակակից բժշկության անբաժանելի մասը։

Թուլությունը, քաշի կտրուկ նվազումը, մաշկի դեղնությունը, ախորժակի բացակայությունը, սրտխառնոցն ու որովայնի շրջանում հաճախակի ցավերը մի շարք հիվանդությունների ժամանակ ի հայտ եկող հիմնական ախտանիշներից են:

Որովայնի խոռոչի ՄՌՏ հետազոտությունը կատարվում է հետեւյալ պաթոլոգիաների կասկածի կամ առկայության դեպքում.

  • նորագոյացություններ կամ մետաստազներ,
  • լյարդի ցիռոզ,
  • կիստաներ եւ թարախակույտներ, լեղուղիների բորբոքային հիվանդություններ, քարեր լեղուղիներում,
  • սուր եւ քրոնիկ պանկրեատիտ,
  • երիկամների զարգացման բնածին անոմալիաներ,
  • մակերիկամների գոյացություններ,
  • փայծաղի վնասվածքներ եւ պատռվածքներ,
  • որովայնի խոռոչի օրգանների վիրահատությունների պլանավորում։

Որովայնի խոռոչի ՄՌՏ հետազոտություն ցուցված է նաեւ այն դեպքում, երբ ուլրաձայնային հետազոտությամբ կամ այլ մեթոդով հայտնաբերված խնդիրն առավել մանրակրկիտ ուսումնասիրման կարիք ունի։ 

ՄՌՏ հետազոտություն կատարվում է նաեւ որովայնի օրգանների վնասվածքների եւ ուռուցքային հիվանդությունների բուժման մոնիտորինգի դեպքում։ ⠀

Comments

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *